31 հուլիսի 2012 - 17:09 AMT
Օլիմպիական ոսկե մեդալն արժե մոտ 644 դոլար

Օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկները պայքարում են մեդալների համար, որոնք գրեթե ոչինչ չարժեն: Օրինակ, փորձագետները բրոնզե մեդալները գնահատում են 4.71 դոլար:

Բնականաբար ոսկե և արծաթե մեդալների արժեքն ավելին է: Ոսկե մեդալն արժե մոտ 644 դոլար, ընդ որում` դրա բաղադրության մեջ ոսկին կազմում է ընդամենը 1 տոկոս: Այն հիմնականում պարունակում է արծաթ և պղինձ:

Ստացվում է, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են ինչպես հարկն է տնտեսել ամենակարևորի` մեդալների հաշվին: