31 հուլիսի 2012 - 14:18 AMT
Լոնդոնի մետրոյում երթևեկության խափանումներ են եղել հրդեհի տագնապի պատճառով

Հուլիսի 31-ին, առավոտյան ժամը 7-ին Լոնդոնի մետրոպոլիտենի կենտրոնական երթուղում, որը սպասարկում է նաև Օլիմպիական ավանը, երթևեկության խափանումներ են եղել հրդեհի տագնապի պատճառով:

Գնացքներից մեկը հանվել է երթուղուց, քանի որի մեքենավարը ծխի հոտ է զգացել, հայտնում է sport-express.ru-ն:

Ուղևորները տարհանվել են, իսկ Լոնդոնի իշխանությունները խորհուրդ են տվել երկրպագուներին օգտվել այլ փոխադրամիջոցներից: