Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի 17-ամյա պատանու, որին կասկածում են ջրացատկորդ Թոմաս Դեյլիին վիրավորելու մեջ, հայտնում է Guardian-ը:
Երկուշաբթի Դեյլին Փիթեր Ութերֆիլդի հետ զբաղեցրեց չորրորդ տեղը 10 մ բարձրությունից սինխրոն ջրացատկում: Rileyy_69 նիկով օգտատերը Twitter-ում գրել է Դեյլիին, որ վերջինս «չարդարացրեց հոր սպասումները»,, որը մահացել է անցյալ տարի քաղցկեղից:
Ոստիկանության ներկայացուցիչը հաստատեց, որ իրավապահներն առավոտյան ձերբակալել են պատանուն և նա այժմ ցուցմունքներ է տալիս:
Դեյլին կմասնակցի ջրացատկի մրցումներին նաև անհատական մարզաձևում, որոնք կանցնեն օգոստոսի 10-11-ը: