31 հուլիսի 2012 - 18:23 AMT
«Մանչեսթեր Յունայթեդի» արժեքը 3,3 մլրդ դոլար է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը կայանալիք IPO ընթացքում պատրաստվում է տեղակայել 16,67 մլն բաժնետոմս` 16-20 դոլարով:

Այսպիսով, անգլիական ակումբի արժեքն ընդհանուր առմամբ, կազմում է 3,3 մլրդ դոլար: ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում իր փաստաթղթերի 2-շաբաթյա ներկայացումը «Մանչեսթեր Յունայթեդը» կսկսի օգոստոսի 1-ին: IPO հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն:

Միջոցներով, որոնք կներգրավվեն IPO ընթացքում, «ՄՅ» պատրաստվում է մարել պարտքերը, հաղորդում է lenta.ru-ն: