31 հուլիսի 2012 - 16:16 AMT
Հայաստանում Սիրիայի դեսպանության խորհրդականն անսպասելի ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը

Հայաստանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանում Սիրիայի դեսպանության հյուպատոսական հարցերով խորհրդական Մուհամմադ Հոսամ Հաֆեզին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ մամուլում հաղորդագրություն էր տարածվել, որ սիրիացի դիվանագետը անցել է ընդդիմության կողմը: Այն ժամանակ Տիգրան Բալայանն ասել էր. «ՀՀ ԱԳՆ-ն այժմ սիրիացի դիվանագետին վերաբերող ոչ մի նոտա չի ստացել»: