Սիրիացի փախստականների քանակը տարածաշրջանի երկրներում հասել է 270 հազարի, այն դեպքում երբ գրանցված է 137 հազարը: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագորղներին է հայտնել ճեպազրույցում ՄԱԿ Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:
Ըստ նրա, սիրիացիների ամենամեծ քանակը ապաստան է գտել Հորդանանում: «Ըստ Հորդանանի կառավարության, մոտ 140 հազար սիրիացիներ հատել են սահմանը նախորդ տարվա մարտից:
Թուրքիայում այժմ մոտ 70 հազար սիրիացի փախստականներ կան: Աճում է նաև սիրիացիների հոսըք դեպի Ալժիր: