31 հուլիսի 2012 - 17:26 AMT
Բաղդադում տեղի ունեցած 2 պայթյունից 12 մարդ է զհովել, 30-ը՝ վիրավոր են

Առնվազն 12 մարդ է զոհվել և 30 վիրավորվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած պայթյունների արդյունքում: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը՝ տեղի իրավապահ մարմինների վրա հղումով:

Ինչպես նշվում է, ռումբերը տեղադրված էին Բաղդադի կենտրոնում կայանած մեքենաների մեջ:

Առաջին պայթյունը 5 մարդու կյանք խլեց: Դրանից հետո աշխատեց ևս մեկ պայթուցիկ սարք, որի արդյունքում ևս 7 մարդ զոհվեց:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: