1 օգոստոսի 2012 - 20:29 AMT
Ջրհեղեղներից մոտ 2 մլն մարդ է տուժել Արևելյան Չինաստանում

Ջրհեղեղի հետևանքով նախորդ շաբաթվա վերջից սկսած ավելի քան 1.99 մլն մարդ է տուժել Շանդուն նահանգում : Ջրհեղեի պատճառը հորդառատ անձրևներն են: Այս մասին այսօր հաղորդել են նահանգի իշխանությունները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Աղետը հիմնականում ազդել է Դեչժոու քաղաի վրա, որտեղ արհավիրքից տուժել է 1.23 մլն բնակիչ:

Իշխանությունները հաղորդում են, որ Պինյուանից տարհավել է ավելի քան 6 հազար բնակիչ: