7 դեկտեմբերի 2004 - 21:48 AMT
ՀԱԿԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՀԻՄՆ ՉԻ, ԳՏՆՈՒՄ Է Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հակառուսաստանյան տրամադրությունների զարգացումը հայակական հասարակական շրջանակներում ունի եւ խորը եւ մակերեւութային պատճառներ, գտնում է «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննսիյանը: Սակայն նա ձեռնպահ է մնացել հայտնելուց, թե հատկապես որ պատճառները նկատի ունի: Նա նույնիսկ կարծիք է հայտնել, որ պարզ չի, թե ինչն է ավելի վտանգավոր` «երբ իշխանությունը ձեւավորվում է տեղական օլիգարխների ճնշմամբ եւ չի ընդունվում ժողովրդի կողմից, թե երբ այն ձեւավորվում է արտաքին օլիգարխների եւ միջազգային հիմնադրամների ճնշմամբ», նկատի ունենալով Ուկրաինայի եւ Վրաստանի սցենարները: Սա ավելի շուտ այն դեպքն `, «երբ ընտրում ես երկու չարիքներից մեկը», եզրափակել է «Դաշնակցության» ներկայացուցիչը: Այս սցենարները, նրա կարծիքով, հնարավոր է ԱՊՀ ցանկացած երկրում: Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» կուսակցությանը, որը մտնում է Սոցինտերնում, հատուկ է երեք կարեւորագույն սկզբունք` ազգայնականություն, սոցիալիզմ եւ հեղափոխություն: Վերջին տարիներին կուսակցությունը համարվում է ավանդական ռուսամետ, սակայն «Դաշնակցության» կառույցներն Ամերիկայում ու Եվրոպայում գործում են ինքնուրույն, եւ ավելի շատ արեւմտամետ ուղղվածություն ունեն: Պատմականորեն «Դաշնակցություն» կուսակցությունը տարբեր արտաքին քաղաքական ուղղվածություններ է ունեցել: