2 օգոստոսի 2012 - 12:08 AMT
Լեոն Պանետտա. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանում միջուկային ռումբ հայտնվի

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանում միջուկային ռումբ հայտնվի: Նման հայտարարություն է արել ԱՄՆ ՊՆ ղեկավար Լեոն Պանետտան, հայտնում է Associated Press-ը: «Իրանի իշխանությունները կարծում են, որ համաշխարհային հանրությունը չի համարձակվի խանգարել նրանց: Մենք պետք է փոխենք այդ իրավիճակը, քանի որ խաղաղ կարգավորման համար շատ քիչ ժամանակ է մնացել»,-ասել է Պանետտան Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ունենա»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ չբացառելով իսլամական հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը: Սակայն հիմնական հույսը դրվում է դիվանագիտական միջոցների վրա, ասել է Պանետտան: