2 օգոստոսի 2012 - 17:59 AMT
«Հայաստանի գաղտնիքները» կբացահայտվեն Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում

Օգոստոսի 25-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում տեղի կունենա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի առաջին խտասկավառակի համերգ-շնորհանդեսը՝ կհնչի «Էդուարդ Աբրահամայն 24 նախերգանք դաշնամուրի համար»: Տարբեր երկրների երաժշտական մշակույթը միշտ գաղտնիքներ է պարունակել: Այդ գաղտնիքները կոմպոզիտորների անուններն են, որոնք ստեղծագործել հանուն երաժշտության, արվեստի ու իրենց երկրի: Սակայն, տարբեր պատճառներով, շատերի անունները մոռացվել են բացվել ունկընդրին տարիներ անց: «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը նպատակ ունի մոռացությունից փրկելու նման կոմպոզիտորների անունները:

Նախագծի առաջին անունը Էդուարդ Աբրահամյանի անունն է: Կհնչեն ինչպես նրա նախերգանքներն, այնպես էլ նրա ժամանակակիցների՝ Էդուարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները: Որոշ ստեղծագործություններ Ռուսաստանում կհնչեն առաջին անգամ:

Համերգաշարի առաջին կատարող, նախագծի ղեկավար Միքայել Հայրապետյանը ուսումնասիրում է և ակտիվորեն քարոզում է հայկական դասական երաժշտությունը Ռուսաստանում և նրա տարածքից դուրս: