2 օգոստոսի 2012 - 13:58 AMT
«Orange Արմենիան» մեկնարկում է «Գրքի մրցույթ Orange 2012»-ի մրցույթը

Orange Արմենիա ընկերությունն օգոստոսի 2-ին հայտարարել է «Գրքի մրցույթ Orange 2012»-ի մրցույթի մեկնարկը: «Մրցույթի նպատակները փոխվել են՝ բարձրացնել ընթերցանության մակարդակը ՀՀ բնակչության շրջանում և բացահայտել տաղանդավոր գրողներին և օգնել նրանց իրենց գործերի հրատարակման մեջ»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Բացի այդ, ներկայացված աշխատանքները կքննարկվեն սոցցանցերում, մասնավորապես, Facebook-ում, ինչը ևս կնպաստի հանրության շրջանում ընթերցանության մակարդակի բարձրացմանը: Նա հավելել է, որ այդ նախաձեռնությունը նվիրված է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:

Իր հերթին «Հայ գրքի կենտրոն» ՀԿ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը հավելել է, որ մրցույթը ավանդական է դարձել: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ով իր ստեղծոգործությունները ստեղծում է հայերեն լեզվով, այդ թվում նաև սփյուռքահայերը, և կարելի է ներկայացնել նաև դեռևս անտիպ գործեր: Ինչպես ասել է Մաթևոսյանը, ստեղծագործությունները չորս ժանրերում կարող են լինել՝ պատմվածք, վեպ, հեքիաթ և պոեզիա:

«Գրքի մրցույթ Orange 2012»-ի մրցույթը կազմակերպվում և իրականցվում է «Հայ գրքի կենտրոնի» հետ: Աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2012թ. նոյեմբերի 15-ը, որից հետո ժյուրին մինչ 2013թ. հունվարի 15-ը կընտրի երեք լավագույն ստեղծագործությունները յուրաքանչյուր ժանրում, հետո մինչ փետրվարի 14-ը հաղթողների ստեղծագործությունները կներկայացվեն հանրության դատին և արդեն փետրվարի 20-ին կհայտարարվի հաղթողը: Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն «Orange Արմենիայի» կայքում, իսկ տպաքանակը կլինի 500 գիրք, բացի այդ հաղթողները կստանան 500 հազար դրամ որպես դրամական պարգևատրություն: Սահմանված է նաև «Ժողովրդական» մրցանակ, որը կստանա առավելագույն թվով ձայները հավաքած հեղինակը:

Մրցույթը Հայաստանում անց է կացվում արդեն երկրորդ անգամ, 2011թ. մասնակցել է 130 աշխատանք, որից հաղթող է հայտարարվել 5 հեղինակ: