Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների ու սպորտի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ չնայած բազում հոռետեսական կանխատեսումների, Լոնդոնի տրանսպորտային համակարգը հաջողությամբ է աշխատում մեծ ծանրաբեռնվածությամբ, որն ակնկալվում էր Օլիմպիադայի պատճառով:
«Մենք շատ ենք շփվել լոնդոնցիների հետ, որպեսզի նրանք նպաստեն ծանրաբեռնվածության նվազմանը: Մեծ թվով մարդիկ այժմ տանն են կատարում իրենց պարտականությունները: Արդյունքում, անկախ կանխատեսումներից, տրանսպորտային համակարգը կատարում է խնդիրները՝ մարդիկ կարողանում են ժամանակին հասնել մրցումներին ու վերադառնալ»,-մեջբերում են նախարարին տեղական թերթերը: