13 մարտի 2003 - 18:35 AMT
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ընդդիմադիր հանրահավաքների եւ երթերի մասնակիցները, որոնք ժամանակին ձերբակալվել են Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, մտադիր են ստեղծել «փետրվարի 22» հասարակական կազմակերպությունը: Միավորման նպատակն է` համակարգել գործողությունները, պահանջելով իշխանություններից հատուցել իրենց հասցված բարոյական եւ նյութական վնասը: Ինչպես ասել է լրագրողներին նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Հրայր Մելքոնյանը, ձերբակալելով խաղաղ քաղաքացիների, Հայաստանի իշխանությունները ոտնահարում են մարդու իրավունքներն ու ազատությունները: Նրա խոսքերով, հիմնականում, կալանավորվել են մարդիկ, «որոնք ի վիճակի էին տեղերում խոչընդոտել իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների կեղծարարությանը»: