2 օգոստոսի 2012 - 17:06 AMT
Էդ Շիրանը Pink Floyd-ի հետ միասին հանդես կգա Օլիմպիական խաղերի փակման արարողությանը

Բրիտանացի կատարող Էդ Շիրանը հայտարարել է, որ հանդես կգա Pink Floyd խմբի հետ` Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին:

Ավելի վաղ Շիրանը արդեն ակնարկել է լրագրողներին , որ պատրաստվում է երգել Օլիմպիադայի փակմանը` շատ հայտնի բրիտանական խմբի հետ: Նա կկատարի « Wish You Were Here » երգը:

Միջոցառմանը հանդես կգան նաև Muse, Take That, The Who և այլ կատարողներ, հաղորդում lenta.ru-ն: