ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է գաղտնի հրամանագիր, որով ԿՀՎ-ն կարող է օգնություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին: Այս մասին, հղելով անանուն աղբյուրներին, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները: CNN-ի տվյալներով, հրամանագրի ստորագրումը կարող է տեղի ունեցած լինել մի քանի ամիս առաջ:
Բացի այդ, Վաշինգտոնը անընդհատ կապի մեջ է Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ` կապված սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու հետ: