2 օգոստոսի 2012 - 18:47 AMT
Բաղդադը դատապարտել է Դավութօղլուի այցն իրաքյան Քրդստան` պաշտոնական իշխանություններին չիրազեկելու պատճառով

Պաշտոնական Բաղդադը խստորեն դատապարտել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը իրաքյան Քրդստան ` Քիրքուք քաղաք, ասվում է հաղորդագրությունում, որը տարածվել է հինգշաբթի օրը իրաքյան ԱԳՆ ուեբ-կայքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իրաքի պաշտոնական անձինք հայտարարել են, որ իրենք չեն տեղեկացվել այդ այցի մասին և իրենց համաձայնություն չեն տվել: