Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել` կապված ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստների գործի հետ: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար և անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ:
«Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած պատիժ պետք է համարժեք լինի գործած արարքին և իրականացվի միայն իրավական ոլորտում՝ բացառելով քաղաքակական կողմնակալությունը:
Լիահույս ենք,որ մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման սկզբունքը վճռորոշ կլինի այս համատեքստում ևս»,-ասվում է հայտարարությունում» 2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: