ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնում Աննանին փոխարինելու համար նոր թեկնածու է փնտրում, ասվում է ՄԱԿ-ի կայքում գլխավոր քարտուղարի հայտարարությունում:
Երեքշաբթի օրը հայտնի է դարձել այն մասին, որ Քոֆի Աննանը օգոստոսի 31-ին հեռանում է պաշտոնից, երբ լրանում է նրա մանդատը: Աննանը այդ պաշտոնը ստանձնել է փետրվարի վերջին: Ավելի վաղ նա զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Աննանը մշակել էր սիրիական հակամարտության կարգավորման ծրագիր, որը, սակայն, կյանքի չէր կոչվել հակամարտող երկու կողմերի մեղքով: