3 օգոստոսի 2012 - 16:54 AMT
Լոնդոն-2012. Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դուրս է եկել Օլիմպիադայի ¼ եզրափակիչ

Օգոստոսի 3-ին Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում ռուսաստանցի Միշա Ալոյանը(52 կգ ք/կ) հանդիպել է ալժիրցի Սամիր Բրահիմի հետ: Ալոյանը հաղթանակ է տարել 14:9 հաշվով:

Առաջին ռաունդում նա ուներ 1 միավորի առավելություն` 4:3, երկրորդում հաղթել է 5:3 հաշվով, իսկ վերջին ռաունդում ուժեղ է գտնվել 5:3 հաշվով: