«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԻՆ» ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԵՐԸ ԱՂԱՎԱՂՎԵԼ ԵՆ
«Ամենահետաքրքիրը այն է, որ թեմաները, որոնք մենք բոլորից երկար ենք քննարկել, հոդվածում ընդհանրապես չեն հիշատակվում», ասում է Զառա Ամատունին` հարցազրույցի մասնակիցներից մեկը, որը հիշատակվում է Ս.Սաքսի հոդվածում: Այն լույս է տեսել «Նյու Յորք թայմսի» դեկտեմբերի 9-ի համարում «Հուսալքված ավետյաց երկիր երիտասարդ հայերի համար» անվանումով: Լրագրողը «հանել է այն ամեն լավը, ինչ ասվել է եւ թողել է միայն այն, ինչ իրեն էր հետաքրքիր: Ես իրեն ասել եմ, որ անում եմ ամենը, որպեսզի ապրեմ եւ մնամ այստեղ, որոհետեւ ինչքան էլ ամեն ինչ բարդ լինի, սա իմ երկիրն է, որտեղ արդեն շատ փոփոխություններ կան դեպի լավը: Այսքանը նա չգիտես ինչու չի հրատարկել, իսկ երկրորդական բաներ, որ ասվել են ի միջի այլոց, նա դուրս է բերել առաջին պլան: Ընդ որում, ամենատհաճը այն է, որ նա համաձայնվում էր ինձ հետ», շարունակել է Զառա Ամատունին հոդվածի վերաբերյալ քննարկման ընթացքում, որը ծավալվել է
forum.armkb.com հայկական ինտերնետ-ֆորումում: «Պարոն Աղաբաբովը», որը հիշատակվում է հոդվածում, որպես 21-ամյա երիտասարդ ծրագրավորող, որը վաստակում է «ընդամենը 650 դոլար» (որը համարժեք է մի քանի անգամ ավելի շատ գումարի, եթե նա բնակվեր նույն ԱՄՆ-ում) իրականում «ունենալով Ռուսաստանի քաղաքացիություն, հարազատներ եւ բնակարան Մոսկվայում, Cisco-ի հավաստագրեր եւ առաջարկներ աշխատելու Մոսկվայի IT ընկերությունում, այնուամենայնիվ նախընտրել է ապրել Հայաստանում», ասում է քննարկման մեկ այլ մասնակից: «Դա սադրանք է», ասում է ինքը Աղաբաբովը, «մեզ բոլորիս օգտագործել են»: «Ի դեպ, նա չգիտես ինչու չի գրել այն, ինչ մենք մտածում ենք իրականում, որ Հայաստանը զարգանում է եւ նախորդ տարիների համեմատությամբ իրավիճակը բարելավվել է.. Ի դեպ, եւս մեկ սուտ` անգլալեզու չաթերի մասին ընդհանրապես խոսք չի եղել:Հիշատակվել է միայն ֆորումը, ընդ որում ռուսալեզու: Բայց դե նա հո չի գրի, թե երիտասարդ հայերը շփվում ենհ ռուսալեզու ֆորումների միջոցով», շարունակում է նա: Հարցազրույցի մասնակիցները նաեւ հայտարարում են, որ ընդհանրապես չեն իմացել, որ իրենցից հարցազրույց են վերցնելու, հրապարակելու են իրենց ազգանունները եւ լուսանկարները, ինչպես նաեւ եկամուտները: Նրանք գտնում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, եւ մատադիր են այդ մասին գրել «Նյու Յորք Թայմսի» խմբագրություն: