
Իտալական զորակազմի երեք զինծառայողներ վիրավորվել են Աֆղանստանի Բաղդիս գավառում «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների ՆԱՏՕ-ի շարասյան վրա հարձակման արդյունքում, հայտնել է ԶԼՄ-ներին ISAF մամլո ծառայությունը: Ըստ գնդապետ Ֆրանցիսկոյի, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, երբ իտալացի զինվորները գնում էին օգնության ամերիկացի զինվորներին, որոնք ՃՏՊ մեջ էին ընկել: Շարասյունը դարանակալած գրոհայինները գնդակոծել են իտալացիներին նռնականետներից: Իտալիան 47 զոհ է տվել Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում