4 օգոստոսի 2012 - 11:29 AMT
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆրին հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆրի հայտարարել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Հանդես գալով ՄԱԿ ԳՎ-ում, դիվանագետը նշել է, որ նրան և իր ընտանիքի անդամներին բազմիցս սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով ԶԼՄ-ների, ինչպես նաև ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում ու Քաթարում գրանցված ինտերնետ կայքերի միջոցով:

Դեսպանը նշել է, որ տեղեկացրել է այդ մասին ԱՄՆ իրավասու մարմիններին: «Չնայած բոլոր այդ դավադրություններին, ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ իմ երկրի շահերը»,-ասել է նա: Իսկ ՄԱԿ ԳՎ-ն ձայների մեծամասնությամբ օգոստոսի 3-ին բանաձև է ընդունել Սիրիայի վերաբերյալ:

Բանաձևին կողմ է քվեարկել 133 երկիր, դեմ՝ 12-ը, ձեռնպահ է մնացել 31-ը: Ռուսաստանը դեմ է քվեարկել փաստաթղթին: