
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պահանջել է վարչապետ Էրդողանից հայտնել խորհրդարանին, թե ինչ է նա մտադիր ձեռնարկել լուսանկարի հրապարակման առնչությամբ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծեծանը ձեռքին հեռախոսով խոսում է Էրդողանի հետ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Այս լուսանկարը պարզաբանում է, թե ումից է մեր վարչապետը հրամաններ ստանում երկրի կառավարման վերաբերյալ»,-հայտարարել է կուսակցության անդամներից մեկը: Նրա փոխնախագահն իր հերթին պահանջել է, որ Էրդողանը հայտնի տեսել է արդյոք այդ լուսանկարը և մտադիր է որևէ բան ձեռնարկել «Թուրքիայի ու նրա ժողովրդի հասցեին թաքնված վաիրավորանքին» ի պատասխան:
Օբամայի ու Էրդողանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի, հուլիսի 30-ին: Իմանալով որոշ թուրք քաղաքական գործիչների արձագանքի մասին՝ Սպիտակ տանը հայտարարել են, որ լուսանկարի հրապարակման միակ նպատակը ԱՄՆ ու Թուրքիայի ղեկավարների սերտ հարաբերություններն ընդգծելու և ուշադրությունն այն լուրջ խոսակցությանը սևեռելու ցանկությունն էր, որը նրանք նվիրել էին Սիրիայի իրավիճակին:
Մինչդեռ, մի շարք թուրքական ԶԼՄ-ներ հումորով են ընկալել աղմուկը լուսանկարի շուրջ, նշում է գործակալությունը: Այդպես, խմբագիրներից մեկն ենթադրել է, որ ամենատրամաբանականը կլինի համարժեք պատասխանը՝ երբ Էրդողանը զանգի Օբամային, ձեռքում պահի հողաթափ կամ գոտի: