
Ժնևի միջազգային դատարանն ամենայն հավանականությամբ կբավարարի Իրանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ Ռուսաստանի: Այս տեսակատն արտահայտեց իրանագետ, ռազմական փորձագետ Նվեր Դավթյանը:
«Դեռևս 2005 թվականին այս երկու երկրների միջև պայմանագիր է ստորագրվել, որ Ռուսաստանը 800 մլն դոլարով Իրանին է վաճառելու հինգ պաշտպանական, С-300 զենիթահրթիռային համալիրներ: Արժե ասել, որ իրանական կողմը 167 մնլ դոլար կանխավճար է կատարել ու ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի այս գործարքը կայանա: Սակայն Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ այն չի կայանա տեխնիկական պատճառբերով»,- նշեց Դավթյանը:
Ըստ նրա, այս որոշմանը նպաստել է Մեդվեդևի թույլ արտքաին քաղաքականությունը: Դավթյանը ընդգծեց, որ մինչ այս որոշում կայացնելը, Ռուսաստան էին ժամանել Իսրայելի, ապա նաև Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներ. «Կարծում եմ այս այցերն էլ նպաստեցին, որպեսզի Ռուսաստանի և Իրանի միջև այս ռազմական համագործակցությունը չկայանա»: Իրանական կողմը պահանջում է շուրջ 4 մլրդ դոլար փոխհատուցում, ընդ որում, 3 մլրդը ավելացվել է ժնևյան դատարանի կողմից:
«Եթե այս հայցը բավարարվի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի վճարել այս գումարը կամ էլ վերականգնել պայմանագիրը: Սակայն կարծում եմ, որ ռուսական կողմը պետք է ընդունի վերջին տարբերակը, մանավանդ, որ Իրանն այս դեպքից հետո հայտարարել է, որ կկասեցնի երկու երկրների միջև գործող այլ պայմանագրեր»,- հավելեց փորձագետը:
Արժե նշել նաև, որ Ռուսաստանը դիմել էր Իրանին, որպեսզի վերջինս հրաժարվի այդ հայցից, սակայն մերժում է ստացել: