4 օգոստոսի 2012 - 16:35 AMT
Սուդանի և Հարավային Սուդանի միջև նավթի փոխադրման մասին վեճերն ավարտվել են հաշտությամբ

Սուդանը և Հարավային Սուդանը պայմանավորվել են դադարեցնել նաթվի փոխադրման շուրջ հակամարտությունը, որը տևում է 2012-ի հունվարից, հաղորդում է Lenta.ru-ն:

Կողմերի միջև բանակցություններն ընթացել են Աֆրիկյան միության աջակցությամբ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ գտնվում է տարածաշրջանային կազմակերպության կենտրոնակայանը:

Առաջիկայում կողմերը մտադիր են որոշել, թե երբ կվերսկսվեն Հարավային Սուդանից Սուդանի տրանսպորտային համակարգով նավթի առաքումները: