Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ Լոնդոնի Օլիմպիադայում ռուս չեմպիոնների և մրցանակակիրների անունները կհայտնվեն հատուկ մետաղադրամների վրա, որոնք կթողարկի Կենտրոնական բանկը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Մենք այսօր զրուցել ենք Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ: Ըստ պայմանավորվածության, Օլիմպիական խաղերի արդյունքներով կթողարկվեն չեմպիոնների ու մրցանակակիրների անուններով 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ»,- ասել է Պուտինը:
Հաղթողների անունները կլինեն ոսկե մետաղադրամների վրա, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիրների անունները` համապատասխամաբար արծաթե և բրոնզե 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամների:
Օլիմպիական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը: