
Սիրիայում կառավարական ուժերը լիովին իրենց վերահսկողության տակ են առել Դամասկոսը: Ամենավերջում ազատագրվել է Թադամուն շրջանը, որտեղ ավել վաղ դաժան մարտեր էին ընթանում, հաղորդում է АBC լրատվական հեռուստաալիքը:
Ընդդիմության ներկայացուցիչը հաստատել է, որ իրենց զինված ստորաբաժանումները լքել են երկրի մայրաքաղաքը: Այս տեղեկատվությունը հաստատել են նաև Սիրիայի պետական ԶԼՄ-ները:
Հալեպում կատաղի բախումներ են ընթանում կառավարական ուժերի և ընդդիմության զինված ստորաբաժանումների միջև: Հաղորդվում է, որ Ասադի զորքերը ապստամբների դեմ կիրառում է ծանր ռազմատեխնիկա` տանկեր, ուղղաթիռներ, հաղորդում է ՌԲԿ-ն: