6 օգոստոսի 2012 - 12:03 AMT
Նատալի Պորտմանն ամուսնացել է ֆրանսիացի պարուսույցի հետ

Անցած հանգստյան օրերին Նատալի Պորտմանը և նրա նշանածը` ֆրանսիացի պարուսույց Բենջամին Միլպյեն, ում հետ ծանոթացել էր երկու տարի առաջ «Սև կարապ» ֆիլմի նկարահանումներին, պաշտոնապես ամուսնացել են: Ինչպես հաղորդում է filmpro.ru-ն, փակ հարսանեկան արարողությունը կայացել է շաբաթ օրը երեկոյան Բիգ Սյուր քաղաքում գտնվող մասնավոր տանը:

Ապագա ամուսնու` Բենջամին Միլպյեի հետ դերասանուհին ծանոթացել է 2 տարի առաջ «Սև կարապ» ֆիլմի նկարահանումներին, զույգն ունի մեկ որդի` Ալեֆը, ով այժմ 13 ամսական է: