Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ , որը գույքագրելու և ուսումնասիրելու է ավտակայանի համար տրամադրված փաստաթղթերը: Աշխատանքային խմբի նպատակն է պարզել, թե
արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը: Աշխատանքային խումը ստեղծվել է այն բանից հետո, երբ քաղաքապետարանում ավտակայանատեղիների հետ կապված բազմաթիվ դիմում-բողքներ են ստացել : «Այսօր մայրաքաղաքում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից: Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ և մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանել իրենց մեքենաներն ու մտնել խանութ կամ սրճարան և, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձել ավտոկայանման համար»,- աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է երևանի քաղաքապետը և հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին: Քաղաքապետը հանձնարարել է ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ` օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Տարոն Մարգարյանը նաև տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու ըստ այդմ կնքել նոր պայմանագրերը: