
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:
Խմբի ղեկավարն է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Համաձայն հրամանի` ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում մինչև օգոստոսի 25-ը կստեղծվեն նաև օպերատիվ շտաբներ, կմշակվեն անհրաժեշտ միջոցառումների պլանները: