6 օգոստոսի 2012 - 17:40 AMT
«Արմավիան» վստահեցնում է, որ պարտք չէ «Սուխոյին»

«Արմավիա» ավիաընկերությունից հերքում են լուրերն այն մասին, որ ընկորությունը «Սուպերջեթ» ինքնաթիռներից հրաժարվել է, քանի որ պարտք է «Սուխոյին»: Ընկերությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ ինքնաթիռներից հրաժարվելու միակ պատճառն այն է, որ դրանք բազմաթիվ խնդիրներ ունեն և շահագործումից կարճ ժամանակ անց ստիպված են դրանք վերանորոգման ուղարկել:

Հիշեցնենք, որ «Արմավիան» հրաժարվել է «Սուխոյի» «Սուպերջեթ» ինքնաթիռներից։ Ընդ որում «Արմավիան» չեղյալ էր հայտարարել եղած մեկ «Սուպերջեթից» բացի ևս երկուսի ձեռքբերման գործարքը: