ЗРК С-300 վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի վեճը որոշվելու է արբիտրաժային դատարանում: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Ըստ գեներալի, ավելի վաղ Իրանը պատրաստ էր Ռուսաստանի հետ քննարկելու այս հարցը, սակայն այս մեթոդի հեռանկարային լինելու փաստը դեռևս պետք է պարզաբանվի, հաղորդում է Թրենդը:
Ռուսաստանում Իրանի դեսպան Սայեդ Մահմադ Ռեզա Սաջադին օրերս հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի մատակարարել հրթիռային համակարգերը, ապա իրանական կողմից հայցը ետ կվերցվի: