20 դեկտեմբերի 2004 - 18:43 AMT
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Նստաշրջանը կբացվի դեկտեմբերի 24-ին եւ կքննարկի բյուջեի մասին օրենքի հետ կապված հարցեր: Սպասվում է նաեւ, որ կքննարկվի Իրաք հայկական կոնտինգենտ ուղարկելու մասին հարցը: