Այսօր Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի`«ԱՍԱԼԱ»-ի նահատակների հիշատակության օրն է: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն է, որն ստեղծվել է 1975 թվականին։ Բանակի նպատակն էր ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915 թվականի հայերի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել հայ ժողովրդին։
«ԱՍԱԼԱ»-ի ամենահայտնի գործողություններից են 1981 թ. սեպտեմբերին Փարիզում Թուրքիայի դեսպանատան գրավումը, Անկարայի օդանավակայանի գրավումը, Ստամբուլի շուկայի պայթյունը, 1984 թ. Թեհրանի թուրքական հաստատությունների պայթյունները, ևս տասնյակ գործողություններ, որ կատարեցին հայազգի նվիրյալները:
«ԱՍԱԼԱ»-ն ուներ նաև սեթական պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզվով. հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն:
«ԱՍԱԼԱ»-ն 10 տարվա գործունեության ընթացքում իրականացվեց ավելի քան 200 հարձակում աշխարհի տարբերերկրներում, սպանվեցին ավելի քան 70 թուրք դիվանագետներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ,ավելի քան 500 հոգի վիրավորվեց: պետք է նշել, որ «ԱՍԱԼԱ»-ի գործունեության ընթացքում ոչ մի անգամ չեն տուժել անմեղ քաղաքացիներ, հայ մարտիկների թիրախը միայն թուրք պաշտոնյաներն էին: