Լոնդոնի Օլիմպիական խաղերում օգոստոսի 10-ին մինչև 80 կգ քաշային կարգում հանդես կգա թաեքվանդիստ Արման Յերեմյանը:
Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել հայ մարզիկի մրցակիցը: Առաջին մարտում Յերեմյանը մրցելու է կանադացի Միչաուդ Սեբաստյենի դեմ:
Յերեմյանը 2001 և 2003 թվականներին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիր: 2008 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: 2005, 2007 և 2009 թվականներին Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ: Միչաուդ Սեբաստյենը աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է և Պանամերիկյան խաղերի հաղթող: