7 օգոստոսի 2012 - 14:00 AMT
Fox ընկերությունը կնկարահանի «Լողափ» հեռուստասերիալը` հիմնված համանուն ֆիլմի վրա

Fox ընկերությունը ձեռք է բերել Ալեքս Գարլենդի «Լողափ» («The Beach») վեպի և համանուն ֆիլմի վրա հիմնված հեռուստասերիալի նկարահանման իրավունքերը, հաղորդում է Lenta.ru-ն:

Վերոհիշյալ գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1996-ին: Գրքում պատմվում է երիտասարդ զբոսաշրջիկների մասին, ովքեր Թայլանդում որոնում են գաղտնի լողափը: 2000-ին վարձույթի է դուրս եկել Դեննի Բոյլի էկրանացումը: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Լեոնարդո դի Կապրիոն: Առայժմ տեղեկատվություն չկա, թե որ դերասաններն են հանդես գալու սերիալում: