7 օգոստոսի 2012 - 14:43 AMT
ԱՄՆ-ում մտադիր են օլիմպիական չեմպիոններին ազատել մրցումներում ստացած մրցանակների հարկերի վճարումից

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ամենայն հավանականությամբ, կսատարի նոր բանաձևը, որն օլիմպիական չեմպիոններին կազատի մրցումներում ստացած մրցանակների համար հարկերի վճարումից:

«Նախագահը կարծում է, որ մենք պետք է աջակցենք նման ձեռնարկումները: Մեր մարզիկներին պետք է մեծարել, մենք պետք է օգնենք նրանց: Այնպես որ նա կաջակցեր նման նախաձեռնությունը, եթե այն դրվեր իր սեղանին»,- ասել է Քարնին: