7 օգոստոսի 2012 - 16:25 AMT
Սիրիայում բանտերից ազատ են արձակվել շուրջ 3 հազար բանտարկյալներ, որոնցից 1200-ը քուրդ ծայրահեղականներ են

Սիրիայի իշխանությունները բանտերից ազատ են արձակել Քրդական աշխատանքային կուսակցության 1200 ծայրահեղական անդամների, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սիրիայի հյուսիսային շրջաններում ազատ են արձակվել 3000 մարդիկ, նրանց գրեթե կեսը քրեական հանցագործություններ կատարած անձինք են, իսկ 1200-ը` ՔԱԿ քաղաքական բանտարկյալներ:

Հոմս քաղաքի հեղափոխական խորհրդի ներկայացուցիչ Հալիդ Աբու Սալահի խոսքով, ազատ արձակվածների մեծ մասը միացել է Դեմոկրատական միասնության կուսակցությանը, որը համարվում է Քրդական աշխատանքային կուսակցության սիրիական թևը:

Միաժամանակ, Աբու Սալահի խոսքով, Սիրիայի քրդական բնակչության մեծ մասն անջատողականներ չեն և սպառնալիք չեն ներկայացնում Թուրքիային: