7 օգոստոսի 2012 - 17:40 AMT
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայի վրա մահապարտի հարձակման արդյունքում վիրավորվել են 13 զինծառայողներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա մահապարտի հարձակման արդյունքում վիրավորվել են 13 հոգի: Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Լոգար նահանգում: Մահապարտը պայթեցրել է պայթուցիկ նյութով լցված բեռնատարը: Վիրավորվել են 11 աֆղանցի և 2 ամերիկացի զինծառայողներ:

Երեքշաբթի առավոտյան Քաբուլի շրջակայքում պայթեցվել է երթուղային տաքսի, 9 հոգի մահացել են: