Օգոստոսի 8-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և զբաղեցնում է 56-րդ տեղը 559 միավորով:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է 1192 միավորով, Դանիան՝ 10-րդ 1017 միավորով, Չեխիան նահանջել է 19-րդ հորիզոնականը 854 միավորով, Բուլղարիան` 94-րդ տեղը 373 միավորով, իսկ Մալթան 143- րդն է հորիզոնականը 196 միավորով:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1605 միավորով: Երկրորդ տեղում է հայտնվել Գերմանիան 1474 միավորով, եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին 1294 միավորով: