
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում, Նորքի «Հայորդաց տանը» տեղի կունենա հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Համերգով հանդես կգան Նորքի և Արաբկիրի հայորդաց տների երգչախմբերը: Հանդիպմանը մասնակցելու են նաև սփյուռքի «Լույս», «Ներսես Շնորհալի», «Դվին» , «Արաքս» «Կոմիտաս» «Սպենդիարյան» , «Օվսաննա», «Նորահրաշ» երգչախմբերը