Բելգիայի մայրաքաղաքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից կներմուծվեն բարձր տուգանքներ փողոցներում կանանց հասցեին անհարգալից արտահայտությունների համար, նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Բրյուսելի օրենսդրական մարմնի համապատասխան որոշումը դարձել է 25-ամյա ուսանողուհի Սոֆի Պիտերսի տեսահոլովակի բնական արձագանքը, ով ներկայացրել է այդ խնդիրը երիտասարդ կնոջ աչքերով: Հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում ինտերնետում ունեցել է մի քանի միլիոն դիտում:
«Կինը փողոցում» կարճամետրաժ ֆիլմում, որը նկարահանվել է թաքնված տեսախցիկով, աղջիկը ցերեկը զբոսնում է Բրյուսելում: Բարետես ուսանողուհուն մշտապես մոտենում են տղամարդիկ, հիմնականում Մերձավոր Արևելքից եկվորներ, առաջարկում սուրճ խմել, խնդրում հեռախոսի համարը և նույնիսկ առաջարկում ժամանակ անցկացնել հյուրանոցում: Երբ Պիտերսը հրաժարվում է առաջարկներից, նրա հասցեին հնչում են կոպիտ խոսքեր:
Այս տարվա սեպտեմբերից սկսած կնոջ հասցեին անհարգալից վերաբերմունք թույլ տված յուրաքանչյուր մարդուն կարող է սպառնալ 250 եվրո տուգանք:
Բելգիայում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի խնդիրը սերտորեն կապված է երկրում միգրանտների մեծ թվի հետ, որոնք հաճախ նման «ուշադրություն» են ցուցաբերում հակառակ սեռին: