Չինաստանի իշխանությունները երկրի արևելքում տարհանել են 2 մլն բնակիչների, երբ չորեքշաբթի օրը մոլեգնել է հզոր «Հայկույ» փոթորիկը, հաղորդում է Lenta.ru-ն:
Այս տարվա մեջ 11-րդ և մեկ շաբաթվա ընթացքում 3-րդ տայֆունն առաջացրել է հորդ անձրևներ և ջրհեղեղներ Չժեցզյան նահանգում:
Իշխանությունները նախօրոք տարհանել են 1,5 մլն մարդ: Նահանգում դադարեցվել է գնացքների երթևեկությունը, փակվել է «Սյոաշան» օդանավակայանը:
Շանհայի շրջակայքից տարհանվել է շուրջ 400 հազար մարդ: