8 օգոստոսի 2012 - 20:35 AMT
Փարիզը հաստատել է ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ նախարարական հանդիպման անցկացումը

Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի նախաձեռնությամբ իսկապես տեղի կունենա նախարարական մակարդակի հանդիպում, որտեղ քննարկվելու է սիրիական ճգնաժամը, չորեքշաբթի օրը հաստատել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վենսան Ֆլորեանին. Հաղորդում է «Ռոսբալթը»»:

«Ֆրանսիան` որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահ, երեքշաբթի օրը տեղեկացրել է խորհրդին, որ նախարարական մակարդակում հանդիպումը ծրագրվում է անցկացնել օգոստոսի 30-ին` Սիրաիյում տիրող հումանիտար իրավիճակը քննարկելու համար»,-հաղորդել են ՄԱԿ-ում:

Նշվում է, որ սիրիական հակամարտության կարգավորման գծով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը հանդիպմանը չի մասնակցի: