9 օգոստոսի 2012 - 10:19 AMT
Մինչև 20 տ շախմատի ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Գրիգորյանը զբաղեցնում են 3-րդ և 4-րդ տեղերը

Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթ ունենալ մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Աթենքում:

Առաջնության 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Նիլս Գրանդելիուսի (Շվեդիա) հետ, իսկ Կարեն Գրիգորյանը միավորները կիսել է Ալեքսանդր Շիմանովի (Ռուսաստան) հետ: Այդ տուրից հետո շախմատիստները հավաքել են 5,5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը:

Վահե Բաղդասարյանը հաղթանակ է տարել հույն շախմատիստ Սպիրիդոն Նաոումի նկատմամբ և բարձրացել 52-րդ տեղը: Աղջիկների շարքում ընթացող մրցաշարում Շուշաննա Սարգսյանը հաղթել է Ամանդա-Իսելին Լոլիչիին (Ռումինիա) և զբաղեցնում է 41-րդ տեղը: