12 հունվարի 2005 - 18:26 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԵՐԻԱԼՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ
Fox TV ամերիկյան հեռուստատեսությունը ցուցադրում է «24» անվանումը կրող բազմասերիանոց մի ֆիլմ, որի գործող անձինք թուրքեր են, որոնք հանդես են գալիս որպես իսլամական ահաբեկիչներ: Այդ մասին հաղորդում է «Երկիր» թերթի կայքը: Ըստ ֆիլմի սյուժեի, ԱՄՆ-ում բնակվող թուրք ընտանիքը օգնում է ստամբուլցի թուրք կրոնական մոլեռանդ ահաբեկիչներին` այդ երկրում ահաբեկչական գործողությունների կազմակերպման հարցում: Ֆիլմի յուրաքանչյուր սերիան 2 ժամ է տեւում եւ մեծ ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը բողոքի նամակ է հղել ֆիլմը նկարահանած կինոստուդիայի ղեկավարությանը եւ պահանջել է հանել այն ցուցադրությունից ու ներողություն խնդրել թուրք ժողովրդից: Սակայն, ֆիլմի հեղինակները հայտարարել են, որ մտադրություն չունեն ներողություն խնդրել ոչ թուրքերից, ոչ էլ մահմեդականներից ընդհանրապես: