9 օգոստոսի 2012 - 18:20 AMT
Սիրիացի ապստամբները լքել են Սալահուդդին ռազմավարական շրջանի թաղամասերի մեծ մասը

Հինգշաբթի օրը հաջողվել է հաջողվել է Հալեպի Սալահուդդին շրջանի բազմաթիվ թաղամասերից դուրս բերել սիրիացի ապստամբներին:

Այս տեղեկատվությունը հաստատել են նաև ապստամբները:

Ապստամբենրից մեկը հայտարարել է, որ նահանջը կրում է ռազմավարական բնույթ` իբրև թե կառավարական զորքերի վրա հակագրոհ է նախապատրաստվում, գրում է Lenta.ru-ն:

Այս շրջանով է անցնում դեպի Դամասկոս տանող մայրուղին, որով կարելի է հարթել դեպի Հալեպում կանոնավոր զորքերի ընթացքը: