9 օգոստոսի 2012 - 17:41 AMT
Բելֆաստում կտրված ծառի կոճղին հայտնվել է Հիսուս Քրիստոսի պատկերը

Հիսուս Քրիստոսի դիմապատկերը հայտնվել է ծառի կոճղի վրա` Բելֆաստ քաղաքի գերեզմանատանը: Ինչպես հաղորդում է Belfast Telegraph-ը, գերեզմանի կողքին աճած ծառը Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի գերեզմանատանը վերջերս են կտրել, և մնացած կոճղին հայտնվել է մորուքով տղամարդու դիմապատկեր, որը հիշեցնում է Հիսուսին: