9 օգոստոսի 2012 - 21:46 AMT
Ֆրանսիայից արտաքսսում են ռումինացի գնչուներին

Հյուսիսային Ֆրանսիայի իշխանությունները սկսել են արտաքսել ներգաղթյալներին, ովքեր ժամանել են Ռումինիայից: Ավելի քան 200 մարդ է արտաքսվել Լիլի մերձակայքում տեղակայված գնչուական ճամբարից, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Իրավապաշտպանները այս գործողությունները կոչում են երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի վարած վիճելի քաղաքականության արձագանք:

Ըստ նրանց, երկրի նոր նախագահը խոստացել է արտաքսման փոխարեն այս խնդրի մեկ այլ լուծում առաջարկել: